Երկկողմանի զեկույցը, որը պատրաստել են բազմակողմանի և երկկողմանի զարգացման 31 հաստատություններ՝ մասնավոր հատվածի հետ նրանց համագործակցության մասին, ներկայացվել է՝ «Հայասատան. աճի և միջազգային փորձի հնարավորություններ» խորագրով բիզնես ֆորումի ժամանակ, որը կազմակերպել է Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) Երևանում, 2012-ի հունիսի 22-ին:
Ունենալով մեկ ընդհանուր հիմնական նպատակ, այն է՝ նպաստել զարգացմանը, ԱԶՍԲ-ի, Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ի, ՎԶԵԲ-ի, KfW բանկի (Գերմանիա), և Վնեշէկոնոմբանկի (Ռուսաստան) ներկայացուցիչների բանավեճի առարկան լինելու է միջազգային ֆինանսական հաստատությունների դերը զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում:
Մասնավոր հատվածը կարևոր շարժիչ ուժ է հանդիսանում կայուն աճի, աղքատության մակարդակի նվազեցման և մակրոտնտեսության կայունության գործում: Միջազգային ֆինանսական հաստատությունները էական դեր են կատարում մասնավոր հատվածի մասնակցության խթանման գործում՝ ձեռնարկատիրական նախաձեռնությունների խրախուսման միջոցով՝ չծանրաբեռնելով կառավարությանը և հարկատուներին: Այս դերը հատկանշականորեն ավելի կարևոր է դառնում զարգացման հաստատությունների համար` ավանդական ֆինանսավորման և ազգային կառավարությունների համար նախատեսված ծրագրերի հետ համատեղ:
«Միջազգային ֆինանսական հաստատություններ և զարգացում մասնավոր հատվածի միջոցով» թեմայով զեկույցը նախաձեռնվել է մասնավոր հատվածի զարգացման հաստատությունների կլոր սեղանի հովանավորությամբ (սա միջազգային ֆինանսական հաստատությունների տնօրենների տարեկան ժողով է, որի ժամանակ կենտրոնանում են մասնավոր հատվածի զարգացման վրա) և համակարգվել է IFC-ի կողմից:






