AM
25 Հունիս 2012 - 10:45 AMT

Տնտեսական աճը թույլ կտա լուծել առկա խնդիրները, վստահ է Գագիկ Մինասյանը

Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական վիճակը կախված է տնտեսության աճի առկայությունից, գտնում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: «Եթե մեզ հաջողվի ապահովել 5-7-տոկոսանոց տնտեսական աճ, դա թույլ կտա մասնակիորեն լուծել ինչպես առանձին քաղաքացու, այնպես էլ պետության խնդիրները»,-ասել է նա հունիսի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Նա մեկնաբանել է հնարավոր ճգնաժամի ազդեցությունը կառավարության գործունեության վրա: Բանը նրանում է, որ կառավարության նախորդ «ձախողված» ծրագրի անհաջողությունները նրա հեղինակներն ու կատարողները պատճառաբանում են ճգնաժամով, երբ անկումը երկրի տնտեսության մեջ 2009թ. ավարտին կազմում է 14,1 տոկոս:

Մինասյանը հիշեցրել է, որ այդ ցուցանիշում շինարարությանը բաժին էր ընկնում 10,5 տոկոսը: «Եթե մի կողմ թողնենք շինարարության ոլորտը, ապա անկումը եղել է ընդամենը 3,5 տոկոս: Դա վկայում է այն մասին, որ մեր տնտեսության հիմնական խնդիրը դիվերսիֆիկացման ցածր մակարդակն էր»,-ասել է նա:

Գագիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության նման կառուցվածքն էր նրա «խոցելիության պատճառը»:

Սակայն, այս տարիներին, ըստ նրա, կառավարությունը քայլեր է ձեռնարկել է նրա դիվերսիֆիկացիան բարձրացնելու համար՝ վարելով «ընդգծված» արդյունաբերական քաղաքականություն արտահանման ներուժի ուժեղացման հետ մեկտեղ: