Այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է Եվրոպայում գտնվող իրենց ընկերների և հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով, նախկին 85 կամ 95 դրամ/րոպե սակագնի փոխարեն: Միջազգային զանգերի «Բարև Եվրոպա» առաջարկն ներառում է եվրոպական հետևյալ երկրները` Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուսեմբուրգ, Լեհաստան և Շվեդիա, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Լինելով եվրոպական օպերատոր, մեծ ուրախությամբ ցանկանում ենք այս ամառվա ընթացքում մեր բաժանորդներին հիրավի աննախադեպ հնարավորություն ընձեռել Եվրոպայի մի շարք երկրներ զանգահարել այնպիսի սակագնով, որը միանգամայն համեմատելի է Հայաստանում ցանցից դուրս զանգերի համար գործող սակագների հետ», – ասաց Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:






