AM
26 Հունիս 2012 - 07:30 AMT

Moody’s-ի որոշումը իսպանական բանկերի վարկանիշի նվազեցման մասին հանգեցրել է АТР բորսաների արժենշումների նվազմանը

Ասիական-խաղաղօվկիանոսյան բորսայական ինդեքսները նվազում են Moody's-ի իսպանական բանկերի վարկանիշի նվազեցման մասին որոշման ֆոնի, ինչպես նաև Citigroup փորձագետների նորացված կանխատեսման ֆոնի վրա Չինաստանի վերաբերյալ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին են վկայում բորսաների տվյալները:

Moody's-ը հունիսի լույս 26-ի գիշերը 1-4 աստիճանով նվազեցրել է Իսպանիայի 28 բանկերի երկարաժամկետ վարկանիշները պարտքերի ու ավանդների գծով: Իր գործողությունը գործակալությունը պատճառաբանել է Իսպանիայի կառավարության վարկունակության նվազմամբ:

Շուկային լավատեսություն չավելացրեց նաև Citigroup փորձագետների նորացված կանխատեսումը Չինաստանի վերաբերյալ ընթացիկ տարվա համար: