AM
26 Հունիս 2012 - 13:13 AMT

Հունիսի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,02 դրամ

Հունիսի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն դոլարի առք և վաճառք` 417,25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417,25 դրամ:

Ընդ որում, հունիսի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,02 դրամ`հունիսի 25-ի համեմատ նվազելով 0,61 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 522,86 դրամ` ավելանալով 0,20 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,04 կետով` կազմելով 12,65 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: