AM
27 June 2012 - 13:28 AMT

Telefonica իսպանական ընկերությունը 1 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Մեքսիկայի կառավարության դեմ

Telefonica իսպանական հեռահաղորդակցության ընկերությունը 1 մլրդ դոլարի չափով բողոք-հայց է ներկայացրել Մեքսիկայի կառավարության դեմ: Բողոքը ներկայացվել է Համաշխարհային բանկի հատուկ դատական մարմին, հաղորդում է Reuters-ը: Telefonica-ի բողոքի էությունը կայանում է նրանում, որ պետական կարգավորողը կարգադրում է նվազեցնել ընկերության ցանցերին մրցակիցների միացման արժեքը: Telefonica-ն գտնում է, որ նման միջոցները բացասաբար են ազդում Մեքսիկայում ներդրումներ կատարելու իր ընդունակության վրա: Դա իր հերթին Իսպանիայի և Մեքսիկայի միջև ներդրումային համաձայնագրի խախտում է: Որպես հատուցում` ընկերությունը պահանջում է 1,06 մլրդ դոլար: