Եվրամիությունը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների 10-ամյա ծրագիրը, որը ստեղծվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուի, ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի և Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի Մարիո Դրագիի մասնակցությամբ, հայտնում է Բի-բի-սին: ԵՄ իշխանությունների առաջարկները միացված են միասնական փաստաթղթում: Ըստ Ռոմպեյի, ԵՄ իշխանությունների նախաձեռնությունները առաջարկություններ են, ոչ թե կոշտ պահանջներ ԵՄ երկրներին: Նա նշել է, որ հուսով է, որ փոխզիջում ձեռք կբերվի 2012թ. հունիսի 28-29 կայանալիք ԵՄ գագաթաժողովում:
Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է, որ ապագա բարեփոխումների հիմնական սկզբունքը կլինի «ավելի մեծ միասնականությունը ենթադրում է առավել մեծ պատասխանատվություն:
Փորձագետները նշում են, որ Գերմանիան դեմ է եվրոբոնդերի ներմուծմանը: ԳԴՀ-ն կողմ է ազգային բյուջեների ծախսերի առավել խիստ հսկողությանը, հայտնում է ՌԲԿ-ն:
Անգլիայի բանկի ղեկավար Մերվին Քինգը քննադատորեն է վերաբերվել ԵՄ նախաձեռնություններին: Ըստ նրա, ԵՄ իշխանությունները երկու տարում ոչինչ չարեցին ճգնաժամի հետևանքները վերացնելու համար:






