AM
28 Հունիս 2012 - 09:31 AMT

Ստեղծվել է առաջին Master card, որը հնարավորություն է տալիս ցանկացած տեղից կանխիկացնել էլեկտրոնային դրամներ

Իդրամ և Պրոմեթեյ բանկի ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին համատեղ Master ստանդարտ նոր քարտը, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային գումարները կանխիկ օգտագործել:

Քարտը երեք գործընկերների` Master card international-ի, Պրոմեթեյ բանկի և Իդրամի համագործակցության արդյունքում է ստեղծվել։

Ըստ Իդրամ ընկերության տնօրենի խորհրդական Գևորգ Պողոսյանի` քարտը առաջինն է Հայասատնում, որը հնարավորություն է տալու աշխարհի ցանկացած կետում դուրս հանել էլեկտրոնային դրամները, որոնք մարդն ունի իր հաշվին Իդրամում.

«Քարտը հնարավորություն է տալիս օգտագործել էլեկտրոնային փողերը ոչ միայն էլեկտրոնային, այլև ֆիզիկական խանութներում։ Հնարավոր է գնումներ կատարել օնլայն այնպիսի խանութներից, որոնք պայմանագիր չունեն Իդրամի հետ, սակայն պայմանագիր ունեն Master card international-ի հետ»։

Գևորգ Պողոսյանը նշեց, որ քարտի էլէկտրոնային փողերի հաշիվ ստեղծելու համար հաճախորդը ավել գումար չի վճարում օպերատորին`Իդրամին, տվյալ դեպքում և Պրոմեթեյ բանկը և Իդրամը եկամուտ ստանում են միջնորդավճարներից:

Էլեկտրոնային դրամը դրամի այն ձևն է, երբ մարդը ինտերնետ տարածությունում որևէ օպերատորի մոտ գրանցվում է և ունենում է վիրտուալ հաշիվ, էլեկտրոնային դաշտում գնումներ կատարելու համար: Հաշիվը կարելի է լիցքավորել տարբեր եղանակներով` վճարային տերմինալների, բանկերի և այլնի: Հայաստանում էլեկտրոնային դրամի միակ օպերատորը Իդրամն է: