AM
28 June 2012 - 11:47 AMT

«ԱրմենՏելը» փորձում է վերականգնել կապը

«ԱրմենՏել»-ի բջջային ցանցում տեղի է ունեցել ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանում: Ընկերության լրատվական ծառայության հաղորդմամբ, «ԱրմենՏել» ՓԲԸ–ի մասնագետներն աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ: Ներկայումս կապն աստիճանաբար վերականգնվում է:

«Մենք անում ենք ամեն հնարավորը` կարճ ժամկետում խափանումը վերացնելու համար և հուսով ենք, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի»–նշված է տարածված հաղորդագրության մեջ։