Հունիսի 29-ից հուլիսի 1-ը Աղվերանի «Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը` նվիրված տեխնոլոգիական սեկտորի և պետության միջև համագործակցության խնդիրների քննարկմանը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԻՏՁՄ լրատվական ծառայությունից` ֆորումին, մասնավորապես, քննարկվեն տեխնոլոգիական ոլորտում առկա պետական գնումների հետ կապված խնդիրները, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, բջջային և ֆիքսված համարների փոխարկելիության և մի շարք այլ խնդիրներ:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովից, USAID/EDMC ծրագրից, «իԴրամ», ԷյԴիՍի, «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա», «Քոփի Սերվիս», «Աստրոմաֆս», ընկերթություններից, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնից, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից և այլ կազմակերպություններից: