Նախօրեին Երեւանում Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը քննարկել են հարավ-կովկասյան տարածաշրջանի անվտանգության հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակի եւ Հայաստանի ականազերծման մարդասիրական կենտրոնի կողմից կատարվող աշխատանքների շուրջ: