AM
29 Հունիս 2012 - 13:56 AMT

ՀՀ էներգետիկայի նախարարն ու «Գազպրոմի» տնօրենը քննարկել են ռուսական գազի գնագոյացման հարցերը

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու «Գազպրոմ» ԲԲԸ ռուսական գազային հոլդինգի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը քննարկել են ռուսական գազի գնագոյացման և 2012-2013թթ. Հայաստանին դրա մատակարարումն ավելացնելու հարցերը:

Մոսկվայում հանդիպման արդյունքում կողմերը դիտարկել են գազի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում Հայաստանի գազաէներգետիկ նախագծերին «Գազպրոմի» մասնակցության մասին համաձայնագրերի իրականացման ընթացքը: Խոսք է գնացել նաև «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության զարգացման հեռանկարների մասին: Միասնական կարծիք է արտահայտվել, որ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը շահագործման հանձնելը նպաստում է Հայաստանում և հարևան պետություններում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի բավարարմանը:

Անցյալ տարի «Գազպրոմը» Հայաստանի սպառողներին մոտ 1,6 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է մատակարարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: