AM
2 Հուլիս 2012 - 08:44 AMT

Դրամը արժեզրկվել է 1,3 տոկոսով ԱՄՆ դոլարի համեմատ

2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1.3% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հունիսի 1-28-ի դրությամբ) 4.1% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

2012թ. հունիսին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 0.4%-ով, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 8.1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի`համապատասխանաբար 3.5% և 3.9% հավելաճ:

2012թ. հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414.29 դրամ, ինչը 10.6%-ով գերազանցել է 2011թ. հունիսի համապատասխան ցուցանիշը (374.65 դրամ):