Սլովենիան կարող է դառնալ եվրոյի գոտու վեցերորդ երկիրը, որին օգնություն հարկավոր կլինի բանկային հատվածում առաջացած բարդությունների համար, գտնում են տնտեսագետները, որոնց հարցման է ենթարկել Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ ֆինանսական օգնության համար դիմել էին Հունաստանը, Պորտուգալիան, Իռլանդիան, Իսպանիան և Կիպրոսը:
Նախօրեին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Սլովենիայի խոշորագույն՝ Nova Ljubljanska Banka (NLB) բանկին 382,9 մլն եվրո պետական օգնություն ցույց տալու մասին որոշմանը: Սա արդեն բանկի երկրորդ լրակապիտալիզացիան է վերջին երկու տարում:
Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանսան հունիսի վերջում ասում էր, որ երկիրը կարող է կրկնել «հունական սցենարը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:






