ՎԶԵԲ նոր նախագահ ընտրված Սումա Չակրաբարտինստանձնել է իր պարտականությունները: Բանկի կառավարիչների խորհրդում, որը տեղի ունեցավ մայիսի 18-ին, նա ընտրվեց քառամյա ժամկետով: 53-ամյա հնդիկը բանկի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Գերմանիայի ներկայացուցիչ Թոմաս Միրովին:
Չակրաբարտին զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարության մշտական քարտուղարի պաշտոնը: Նա նշել է, որ «թիվ մեկ մարտահրավերը կլինի վարկանիշի պահպանումը ААА մակարդակում»:






