AM
3 Հուլիս 2012 - 13:44 AMT

Հայաստանը մտադիր է մոտակա տարիներին երեք անգամ ավելացնել ձկնարտադրությունը

Ձկնաբուծությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացող ճյուղերից մեկն է: Համաձայն այդ ճյուղի զարգացման հնգամյա ռազմավարության` ծրագրվում է մոտակա տարիներին երեք անգամ ավելացնել ձկնարտադրությունը: Այդ մասին հուլիսի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով` 2011թ. Հայաստանն արտահանել է 1300 տոննա ձկներղեն, իսկ այժմ տնտեսվարող սուբյեկտների հետ աշխատանքներ են տարվում ոչ միայն Ռուսաստան, այլև ԵՄ այն արտահանելու համար միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ: