AM
3 Հուլիս 2012 - 15:05 AMT

ԳԱԱ գիտակրթական կենտրոնում ՎիվաՍել-ը համակարգչային լսարան և Wi-Fi հանգույցներ է ստեղծել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգչային լսարան և Wi-Fi հանգույցներ է ստեղծել Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն հանձնված` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչի շնորհիվ, կենտրոնում բացված համակարգչային սենյակում այժմ տասը համակարգիչ ապահովված են ընկերության տրամադրած ինտերնետով:

«Home-Zone Turbo» փաթեթով գործող ևս մեկ Wi-Fi հանգույց է հիմնադրվել Գիտակրթական միջազգային կենտրոնի կոնֆերանս-դահլիճում: Կենտրոնի խնդրանքով ՏՏ լաբորատորիային տրամադրվել է նաև մեկ ինտերակտիվ գրատախտակ` իր լուսարձակով: Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում ընդհանուր առմամբ արվել է 3,5 մլն դրամի ներդրում: