Twitter-ը տեղեկություններ է հրապարակել ցանցի օգտատերերի մասին տարբեր երկրների կառավարությունների կողմից պետհարցումների և անցանկալի բովանդակության հեռացման վերաբերյալ: Twitter-ի օնլայն հաղորդագրությունների ծառայությունն առաջին կիսամյակում 849 հարցում է ընդունել կառավարություններից, հայտնում է Associated Press:
Մասնակիորեն հարցումները բավարարվել են: Հարցումների մեծ մասը՝ 679, բաժին է ընկնում ԱՄՆ կառավարությանը: