Կիպրոսը բանակցություններ է սկսել ԵՄ և ԱՄՀ հետ բանկերին սատարելու համար անհրաժեշտ ֆինանսական օգնության գնահատման համար, որոնք հունական պարտքի ծանր բեռի տակ են, հայտնում է Associated Press-ը:
Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Շիարլին հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում այսպես կոչված «Եռյակի» ներկայացուցիչները կհանդիպեն Կիպրոսի կառավարության ու ԿԲ ներկայացուցիչների հետ: Ըստ նրա, Կիպրոսին անհրաժեշտ գումարի չափի մասին բանակցությունները կավարտվեն ամսվա վերջում:






