AM
4 Հուլիս 2012 - 07:54 AMT

Ձևավորվել է «ՀԿԵ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նոր կազմը

Հունիսի 29-ին Մոսկվայում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Նիստում, մասնավորապես, հաստատվեց ՀԿԵ-ի տարեկան զեկույցը, ընտրվել է նոր Տնօրենների խորհուրդը և վերհսկիչ հանձնաժողովը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Տնօրենների խորհրդում ընդգրկվեցին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «ՌԵ» ԲԲԸ ավագ փոխնախագահներ Վալենտին Գապանովիչը, Վադիմ Միխայլովը և Վալերի Ռեշետնիկովը, ՌԵ-ի Իրավաբանական դեպարտամենտի պետ Վադիմ Բինկովը, Տնտեսական կոնյունկտուրայի և ռազմավարական զարգացման դեպարտամենտի պետ Վալերի Վերեմեեվը, Տնտեսական դեպարտամենտի պետ Իրինա Կոստենեցը:

Հաշվի առնելով բիզնես-համագործակցության հիմունքները՝ Տնօրենների խորհրդում ընդգրկվեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը: Ներկայումս գործադիր մարմինը քննարկում է նշված պաշտոնը զբաղեցնողի թեկնածությունը: