AM
4 July 2012 - 09:33 AMT

Ներդրումային որոշ հիմնադրամներ շահագրգռված են գնելու ամերիկյան Getty Images Inc-ը

Ներդրումային որոշ հիմնադրամներ շահագրգռված են գնելու ամերիկյան Getty Images Inc-ը, որն աշխարհի պատկերների ու տեսաբովանդակության խոշորագույն ֆոտոբանկն է: Ընկերությունը գնահատվում է մոտ 4 մլրդ դոլար, հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով The Wall Street Journal-ին:

5 պոտենցիալ գնորդների թվում են նաև KKR & Co. և TPG հիմնադրամները:

Hellman & Friedman ներդրումային հիմնադրամը 2008թ. գնեց Getty բաժնետոմսերը 2,4 մլրդ դոլար գնահատած գործարքի շրջանակներում, որի արդյունքում այն մասնավոր դարձավ:

Getty-ի վաճառքի գործարքը կարող է 2012թ. ուղիղ ներդրումային հիմնադրամների միջոցով կատարված խոշորագույն գործարքը դառնալ: