ԱՄՆ բանկերը 35 մլրդ դոլար է աշխատել 2012թ. առաջին կիսամյակում` սա լավագույն ցուցանիշն է 2007 թվականից ի վեր, հայտնում է Associated Press-ը: Այս ցուցանիշը նախորդ 2011թ. ցուցանիշը գերազանցել է 6 մլրդ դոլարով, ինչը վկայում է ԱՄՆ բանկային համակարգի առողջացման մասին:
Ինչպես նշում են մասնագետները, առանձին բանկերի խոշորացումը նպաստել է ամերիկյան ֆինանսավարկային համակարգի առողջացմանը: Ըստ նախնական տվյալների, սննկացած բանկերի ընդհանուր թիվը 2012թ. 60 էր: 2011-ին դրանց քանակը եղել է 92, 2010-ին՝ 157:






