AM
6 July 2012 - 11:32 AMT

Twitter-ն իր ինտերֆեյսը թարգմանել է ուկրաիներեն և կատալոներեն

Միկրոբլոգերի Twitter ծառայությունը իր ինտերֆեյսը թարգմանել է ուկրաիներեն և կատալոներեն, իսկ աջակցություն ստացող լեզուների թիվը հասել է 30-ի:

Ինտերֆեյսի նոր լեզվին անցնելու համար օգտատերերը պետք է համապատասխան կետը գտնեն կարգավորման վահանակում:

Թարգմանություննրի հարցում ծառայությանը օգնում են կամավորները: Այժմ Twitter-ն աշխատում է հունարեն, չեխերեն ու բասկերեն թարգմանությունների վրա, հայտնում է «ՌՒԱ Նովոստի» գործակալությունը: