Հակաճգնաժամային ծրագրերը Կիպրոսի ու Իսպանիայի համար, իրավիճակը Հունաստանում և բանավեճը Եվրախմբի նոր ղեկավարի թեկնածուի շուրջ այն հիմնական թեմաները կլինեն, որ կքննարկվեն եվրոյի գոտու 17 երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը:
Ըստ նախնական տվյալների, Իսպանիային կարող է հատկացվել 100 մլրդ եվրո, Կիպրոսին՝ 10 մլրդ: Միջոցների հիմնական աղբյուր կծառայի Եվրամիության կայունացման հիմնադրամը: Նախարարները պետք է քննարկեն նաև հունիսի 28-29-ը տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովի արդյունքների իրագործման հեռանկարները: Այդ ուղղություններով հիմնական գործնական աշխատանքը կսկսվի հուլիսի 20-ին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






