Երկու տարի անընդմեջ Հայաստանը ղեկավարում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում գործող ՏՏ ոլորտի աշխատանքային խումբը և արդեն առաջին կիսամյակում Հայաստանի մշակած ծրագիրն ընդունվեց ՍԾՏՀ բոլոր մասնակիցների կողմից, այդ թվում նաև Թուրքիայի ու Ադրբեջանի: «Դա շեշտում է Հայաստանի առանձնահատուկ դերը տարածաշրջանային մակարդակով ոլորտի զարգացման գործում»,-հուլիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նա հայտնել է նաև, որ մշակվել է փորձնական ծրագիր, ուղղված համապատասխան միջավայրի ձևավորվանը ինկուբատորների և տեխնոպարկերի տեսքով՝ մշակելու համար համատեղ ծրագրեր տարբեր շուկաների համար: Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ ծրագրի ղեկավարը Հայաստանն է Ռումինիայի ու Հունաստանի աջակցությամբ:
Այդ առնչությամբ, նա հավելել է, որ տարածաշրջանային խնդիրները քննարկելու նպատակով hոկտեմբերին Հայաստանում կհավաքվեն ՍԾՏՀ ՏՏ ոլորտի մասնագետները: