AM
9 Հուլիս 2012 - 10:43 AMT

Գործարկվել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 7-ից ամեն օր (բացի չորեքշաբթի օրերից), ասվում է ՀԿՌ հաղորդագրության մեջ

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 8:08: Իսկ Ալմաստ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 8:30՝ Շորժա հասնելով ժամը 11:25: Շորժայից գնացքը ուղևորվում է Երևան ժամը 17:00, հասնելով Ալմաստկառամատույց ժամը 19:57, իսկ Հրազդան կայարան՝ 21:36:

ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանողճանապարհները թեթևացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի գնացքն ուղևորվում էր մինչև Ծովագյուղ շաբաթվա աշխատանքային օրերին, իսկ Շորժա հասնում էր միայն հանգստյան օրերին: Այս տարի ուղևորների հարմարավետության համար գնացքի երթուղին երկարացված է մինչև Շորժա: