Եվրոպայից կպահանջվի 2-3 տարի` ներկայիս ճգնաժամը հաղթահարելու համար: Նման կարծիք «Բլումբերգ» հեռուստաալիքին տված հարցազրույցում արտահայտել է ՎՏԲ նախագահ Անդրեյ Կոստինը:
«Եթե խոսքը գնում է Եվրոպայի մասին, ապա անձամբ իմ կարծիքով, եվրոյին սպասվում է բավականին երկար ծանր շրջան: Մտավախություն ունեմ, որ կարող է «շղթայական ռեակցիա» լինել, և պետությունները մեկը մյուսի հետևից ունենան լուրջ պարտքային խնդիրներ»,-ընդգծել է ՎՏԲ ղեկավարը:
«Իհարկե, անգամ Հունաստանի ելքը եվրագոտուց, «աշխարհի վերջը չէ»: Սակայն, ենթադրում եմ, որ շուկաները շատ անկայուն վիճակում կլինեն»,-ասել է բանկիրը:






