AM
10 July 2012 - 13:29 AMT

Վիքիփեդիայի ռուսալեզու տարբերակը մեկ օրով դադարեցրել է աշխատանքը

Վիքիփեդիայի ռուսալեզու տարբերակը մեկ օրով դադարեցրել է աշխատանքը` ի նշան բողոքի Պետդումայի կողմից «Ինֆորմացիայի վերաբերյալ» օրենքում փոփոխությունները դիտարկելուն: Այս մասին հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ուղղումները, ինչպես պնդում են Վիքիպեդիայի գլխավոր էջում, «կարող են հանգեցնել ողջ ռուսալեզու ինտերնետի արտադատական գրաքննության ստեղծման, այդ թվում` Վիքիպեդիայի ռուսերենով հասանելիության դադարեցման»: