AM
10 Հուլիս 2012 - 12:53 AMT

Իրանում նավթի արդյունահանումը հասել է վերջին 20 տարիների ամենացածր մակարդակին

Իրանում նավթի արդյունահանումը նվազել է մինչև վերջին 20 տարիների ամենացածր մակարդակը` ԱՄՆ-ի և Եվրոպայի ընդունած պատժամիջոցների պատճառով, հաղորդում է Financial Times-ը: Ըստ պարբերականի, դա սպառնում է իրանական իշխանությունների տնտեսական կուրսին:

Մինչ այդ Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Քասսեմին հայտարարել է երկրի նավթային ճյուղում նոր տեխնոլոգիաներ ներդնելու անհրաժեշտության մասին:

Համաձայն Platts-ի կողմից հրապարակված զեկույցի, ՕՊԵԿ անդամ-երկրներում նավթի արտադրությունը հունիսին մայիսի համեմատ նվազել է օրական 30 հազար բարելով: Platts-ի տվյալներով, ՕՊԵԿ երկրներում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը հունիսին կազմել է օրական 31.72 մլն բարել: Զեկույցում ասվում է, որ Իրանում նավթի արդյունահանումը նախորդ ամիս նվազել է մինչև օրական 3.1 մլն բարելի:

Ըստ Platts-ի համաշխարհային նորությունների գծով տնօրեն Ջոն Քինգսթոնի, իրանական նաթի վաճառքի անկումը շատ ավելին է, քան արդյունահանման ծավալների անկումը: