Հուլիսի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,1 մլն դոլարի առք և վաճառք` 415,06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414,25 դրամ:
Ընդ որում հուլիսի 10-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 417,71 դրամ`հուլիսի 9-ի համեմատ նվազելով 0.93 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 514,58 դրամ` ավելանալով 0,16 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,06 կետով` կազմելով 12,75 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






