Հունաստանը 1, 625 մլրդ եվրոյի կարճաժամկետ վեցամսյա պարտատոմսեր է տեղաբաշխել: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդպիսով կառավարությանը հաջողվել է կատարել առաջնային խնդիրը՝ ներգրավել 1,250 մլրդ եվրո, քանի որ արժեթղթերի պահանջարկը երկու անգամ գերազանցել է առաջարկը:
Այսօրվա սակարկությունները ցույց տվեցին, որ որոշակի վստահություն կա Աթենքի նոր կառավարության հանդեպ շուկայի կողմից, սակայն բարձր ռիսկը պահպանվում է:






