Տրաբզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել հայկական բեռները: Նման հայտարարություն է արել նավահանգստի պետ Մուզաֆեր Էրմիշը: Ինչպես հայտնում է թուրքական Gunebakis կայքը, Էրմիշը հայտարարել է, որ եթե Թուրքիայի կառավարությունը համաձայնվի, նավահանգիստը պատրաստ է սպասարկել հայկական բեռնափոխադրումները՝ դեպի Հայաստան և Հայաստանից:
Ըստ նավահանգստի պետի, դրանից կշահեն ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը:
«Հայաստանն արյժմ մոտ 7,5 մլրդ դոլարի ապրանքն է ներմուծում և արտահանում վրացական Փոթի նավահանգստով: Դեպի Փոթի գնացող երկաթուղի կա, սակայն այն խափանումներով է գործում: Տրաբզոնից մինչև Ալիջան՝ Հայաստանի հետ սահման, 40 կմ է, իսկ այնտեղից մինչև Երևան ընդամենը 30 կմ է: Մեր նավահանգիստը պատրաստ է նման ծավալի բեռնափոխադրումների»,-ասել է նավահանգստի պետը, շեշտելով, որ Տրաբզոնի նավահանգիստն այժմ աշխատում է հզորության 25 տոկոսով:






