«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված «Առանց Գորկու» ֆիլմը նկարահանել է մեծ նկարչի թոռնուհին` բրիտանացի ռեժիսոր Կոզիմա Սփենդերը:
Ռեժիսորի տատը եղել է Գորկու կինը, և նա փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել պապի հետ կյանքի վերջին 7 տարիներին:
«1921թ-ին երբ տատիկս հանդիպեց Գորկուն, նա 18 տարեկան էր, իսկ Գորկին 40-ից անց: Տատիկիս հետ նա գտավ «տուն» հասկացողությունը, որը մանկուց կորցրել էր: Տատս օգնեց նկարչին ազատվել իր ծանր մռայլ ոճից և տանել դեպի աբստրակտ ոճ»,-մամլո ասուլիսի ժամանակ պատմեց Սփենդերը:
Այնուամենայնիվ ֆիլմը պտտվում է երեք սերնդի կանանց շուրջ` ռեժիսորի, նրա մոր և տատի:
Ռեժիսորը կարևորեց Արշիլ Գորկու ծննդավայր` Խորգոմ գյուղում կատարված նկարահանումները :