AM
11 Հուլիս 2012 - 10:38 AMT

Գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 122.8 մլն դրամ կանխավճար

Սկսվել է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի բերքիգնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակողընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը: Սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ կնքվել է 4346 պայմանգիր, որից3362-ը՝ խաղողի և 984-ը՝ պտուղբանջարեղենի գնման:

Ինչպես հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը, պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 122.8 մլն դրամ կանխավճար և 191.1 մլն դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն:

Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է: