Իտալիան կարող է օգնություն խնդրել եվրոյի գոտուց, քանի որ ֆինանսների նախարարները չկարողացան համոզել շուկաներին, որ վերահսկում են պարտքային ճգնաժամը:
Վարչապետ Մարիո Մոնտին, որից շուկաները պահանջում են ուշքի բերել տնտեսությունը և թույլ չտալ, որ այն վերածվի ճգնաժամի նոր կենտրոնի, ասել է, որ Իտալիան կարող է օգնություն խնդրել եվրոյի գոտուց:
Մոնտին մտահոգված է իտալական պարտատոմսերի եկամտայնության աճով, որը բարձրացել է 6 տոկոսով: Մարիո Մոնտիի մեկնաբանությունը վկայում է, որ եվրոյի գոտու ճգնաժամը կարող է կլանել նաև Իտալիային, որը բլոկի երրորդ խոշորագույն տնտեսությունն է, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:






