AM
11 Հուլիս 2012 - 10:46 AMT

Առաջիկա 4 տարում գործազուրկների թիվը եվրոյի գոտում կարող է հասնել 22 մլն

Զբաղվածության ճգնաժամը եվրոյի գոտում չտեսնված մասշտաբների է հասնում: Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ ԱՄԿ, փորձագետները զգուշացնում են, որ առաջիկա 4 տարում գործազուրկների թիվը եվրոյի գոտում կարող է հասնել 22 մլն: Այսօր արդենց նրանց թիվը 17,4 մլն է:

Զեկույցում նշվում է, որ հարկավոր է նպատակային քայլեր ձեռնարկել տնտեսության մեջ իրական ներդրումներն ավելացնելու համար: «Առանց այդ քայլերի ճգնաժամը կխորանա և զբաղվածության մակարդակը չի վերականգնվի»,-ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան: