AM
11 Հուլիս 2012 - 10:37 AMT

HSBC. Զարգացող շուկաների ընկերությունները չեն ցանկանում նոր աշխատակիցներ ընդունել

Տնտեսական աճը զարգացող երկրներում 2012թ. երկրորդ եռամսյակում դանդաղել է գործարար ակտիվության նվազման պատճառվ արտադրության ոլորտում, հատկապես Չինաստանում և Բրազիլիայում, ցույց են տվել HSBC հետազոտության արդյունքները:

HSBC Զարգացող երկրների գործակիցը (EMI) հասել է 53,0 ցուցանիշի՝ առաջին եռամսյակի 53,6 կետի համեմատ:

Հետազոտությունը պարզել է նաև, որ զարգացող տնտեսությունները տարբեր արագությամբ են աճում՝ Բրազիլիան ու Չինաստանը ավելի դանդաղ են ընդլայնվում, քան Հնդկաստանն ու Ռուսաստանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Զարգացող շուկաների ընկերությունները չեն ցանկանում նոր աշխատակիցներ վարձել: