Facebook սոցկայքը թողարկել Malware Checkpoint հակավիրուսային ծրագիրը, հաղորդվում է Facebook Security պաշտոնական էջում:
Ծառայությունը նախատեսված է այն օգտագործողների համար, ովքեր կասկածներ ունեն, որ իրենց համակարգչի վրա վնասակար ծրագիր կա: Այն ժամանակավորապես արգելափակում է Facebook հաշիվը, որպեսզի վիրուսը օգտագործողի անունից վտանգավոր պարունակությամբ տեղեկատվություն չտարածի:
Ապա Microsoft Security Essentials կամ McAfee Scan and Repair միջոցով ջնջում է վիրուսը: Երբ վտանգը չեզոքացվում է, հաշիվը վերականգնվում է, հաղորդում է Lenta.ru-ն: