Amazon փորձարկում է սմարթֆոններ, որոնք ընկերությունը ծրագրում է թողարկել սեփական մակնիշով, հաղորդում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով անանուն աղբյուրներին:
Android հիքով սարքավորումների մասերը մատակարարում են ասիական ընկերությունները: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը որպես Amazon-ի գործընկեր նշել է թայվանական Foxconn ընկերությունը:
Փորձնական նմուշներն ունեն 4-5 դյույմ անկյունագծով էկրան: Այլ բնութագրչներ, այդ թվում` պրոցեսորի հաճախականությունն ու օպերատիվ հիշողության ծավալները հայտնի չեն: