AM
12 Հուլիս 2012 - 10:02 AMT

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» միացել է ANELIK միջազգային փոխանցումների համակարգին

2012թ. հուլիսի 12-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվը ավելացավ ևս մեկով: Այսուհետ բանկի բոլոր 16 մասնաճյուղերի և գլխավոր գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել նաև ANELIK միջազգային դրամական փոխանցումների համակարգով: Նոր համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով աշխարհի շուրջ 90 երկիր, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, Blizko և Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, ինչպես նաև իրականացնում է առանց հաշվի բացման «Գազպրոմ-Էքսպրես» անվանական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան: