ՀՀ կառավարությունը հուլիսի 12-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2006 թ. մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկականկանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում։
Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները Հայաստանից արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներից են և ծավալային աճի մեծ ներուժ ունեն։ Այդ պատճառով,ինչպես նաև եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ և միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան պահանջներ։
Տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով սահմանվում են միասնական, միջազգային պրակտիկայում ընդունված չափորոշիչներ, ինչը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։






