AM
12 Հուլիս 2012 - 14:12 AMT

«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆինանսավորել է «Էկոտոմատո» ընկերության վարդերի արտահանման ծրագիրը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ տրամադրել է ֆինանսավորում «Էկոտոմատո» ՓԲԸ, որը զբաղվում է վարդերի արտադրությամբ և արտահանմամբ: Ստացված ֆինանսավորումը կուղղվի նոր ծաղկային ջերմոցների տնտեսության շինարարությանը և «Dalsem»* հոլանդական ընկերությունից սարքավորումների ձեռք բերմանը: Հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«Էկոտոմատո» ՓԲԸ հիմնադրվել է 2011թ.-ին: Ներկա դրությամբ գործող ջերմոցի տարածքը կազմում է 2 հա, չնայած ծաղիկների մեծ և անընդհատ աճող պահանջարկին ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ նրա սահմաննեից դուրս Ընկերությունը որոշում է կայացրել կառուցել երկրորդ ջերմոցը` 3 հա տարածքով:

«Մենք մեծ տեղ ենք հատկացնում միջին բիզնեսի զարգացմանը և,ֆինանսավորելով նմանատիպ նախագծեր, նպաստում ենք արտահանման գործունեության զարգացմանը Հայաստանում»,-ասել է բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահի ժ/պ` Յուրի Գուսևը:

Նա նաև հավելել է, որ նշյալ ֆինանսավորմանը բացի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից, մասնակցել է նաև«Արդշինինվեստբանկ»ՓԲԸ:

«2011թ. մայիսից «Էկոտոմատո»ՓԲԸ զբաղվում է հոլանդական վարդերի աճեցմամբ, ներկա դրությամբ ողջ անդրկովկասումմենք հանդիսանում ենք միակ կազմակերպությունը, որը զբաղվում է նման գործունեությամբ: Այս տարի մենք որոշել ենք ընդլայնել մեր արտադրությունը` սկսելով ևս մեկ ջերմոցի շինարարություն, ինչը հնարավորություն կտա ավելացնել արտադրությունը մոտ 2.5 անգամ (մինչև 12 մլն տարեկան)» , -հայտարարել է «Էկոտոմատո»ՓԲԸ տնօրեն Արսեն Սանդոյանը:

Ներկա դրությամբ «Էկոտոմատո» ընկերությունը արտադրում է 9 տեսակ վարդ, որոնցից առավել պահանջարկ ունեն այնպիսի տեսակներ, ինչպիսին են White Naomi, Peni Lane, Red Naomi, Sweat Dolomiti: «Էկոտոմատոյի» վարդերը իրացվում են ոչ միայն Հայաստանում, այլ ՀՀ սահմաններից դուրս` հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներում, Վրաստանում ինչպես նաև Եվրոպայում: