Քաղաքացիների տեղափոխումը հեշտացնելու նպատակով շուտով կբացվի Թավրիզ-Երևան օդային հաղորդակցությունը, ասել է Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Ահմեդ Ալիրզա Բեյգին, ուրբաթ հաղորդում է իրանական հեռուստատեսության կայքը:
Ներկայումս ընթանում են երկու երկրների միջև անցագրային ռեժիմը չեղյալ համարելու վերաբերյալ հարցերի քննարկումները, և Պետությունների չմիավորվելու շարժման գագանաժողովին երկու երկրների նախագահները այս հարցի առնչությամբ որոշում կկայացնեն, ասել է Բեյգին:
Իրանի ՆԳ նախարարի` Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է Արևելյան Ադրբեջանի նահանգի և Հայաստանի երկու մարզերի միջև համագործակցության պայմանագիր, ասել է նահանգապետը:
Ըստ նրա, առաջիկա 45 օրերին Արևելյան Ադրբեջան նահանգ կժամանի Հայաստանի պատվիրակությունը և կքննարկի գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր, հաղորդում է TREND-ը:






