AM
13 Հուլիս 2012 - 13:42 AMT

Քաղաքային տրանսպորտում Wi-Fi համակարգերի թիվը տարեվերջին կհասնի 255-ի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքային տրանսպորտում ներկայումս տեղադրված 91 անվճար Wi-Fi համակարգերի թիվը մինչև տարեվերջ հասցնել 255-ի: Այս մասին հաղորդում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տարոն Մարգարյանը Բրունո Դյութուային վստահեցրել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Քաղաքապետը նաև ընդգծել է Երևանում ներդրումային հետաքրքրություններ ունեցող տարբեր ոլորտներում ընկերության հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները և նշել, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ու բաց քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկներ: