Yahoo! ինտերնետ-հսկան հաստատում է իր օգտագործողների գաղտնաբառերի արտահոսքի մասին տեղեկատվությունը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին հաքերները: Հայտարարությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական միկրոբլոգում, հաղորդում է Lenta.ru-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ հաքերները գողացել են Yahoo! Contributor Network-ի հնացած ֆայլը:
Ֆայլը պարունակում էր Yahoo! և այլ ընկերությունների օգտագործողների մոտ 450 հազար գաղտնաբառեր և անուններ:
Yahoo!-ն ներողություն է խնդրել իր օգտագործողներից և խորհուրդ տվել կարգավորումներում փոխել գաղտնաբառը: