AM
16 July 2012 - 11:03 AMT

Apple-ը սկսել է iPhone-ի նոր մոդելի արտադրությունը

Apple-ի չինացի կապալառուները սկսել են iPhone սմարթֆոնի նոր մոդելի արտադրությունը, որը զգալիորեն կտարբերվի սարքի երկու վերջին սերնդից, հայտնել է AppleInsider կայքը՝ ճապոնական Macotakara բլոգի վրա հղումով:

Ակնկալվում է, որ նոր սերնդի iPhone-ը շուկայում կհյատնվի ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատության, Apple-ի այդ մոդելում կիրառվում է ավելի մեծ դիսփլեյ:

Բացի այդ, սարքի ետին փականը մետաղից կլինի՝ վերջին երկու մոդելներում այն ապակուց է: Ըստ Macotakara-ի, նոր iPhone-ի կափարիչն այնուամենայնիվ ապակյա տարրեր կունենա:

2007թ. iPhone առաջին սերնդի թողարկումից ի վեր Apple-ը վաճառել է արդեն շուրջ 218 մլն սարք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: