Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդու Կոլոր դը Մելուն 1990-1992թթ. գլխավորելով երկիրը զերծ չի մնացել սև մագիայի ծիսակարգից: Բրազիլական Globo հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախագահի նախկին կինը հայտարարել է, որ դրա նպատակը քաղաքական թշնամիներին վնասելն էր: Արարողությունները կատարվում էին նախագահի մասնավոր նստավայրում և գերեզմանոցներում, որտեղ տարբեր կենդանիներ էին զոհաբերում՝ հավերի, կովերի, պնդում է Կոլորի նախկին կինը:
Ծեսերը ղեկավարում էր ոմն կախարդուհի Մարիա Սեսիլիան, որը հետագայում դարձավ ավետարանչական եկեղեցու սպասավոր:
Նախագահի նախկին կինը նշել է, որ «ինքը կենդանի արխիվ է, իսկ դա շատ է մտահոգում Կոլորին, և, եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, դրանում կլինի Կոլորի մեղքը»,-ասել է Ռոզանը: