ՀՀ էկոնոմիկայիր նախարարը Հայաստանի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Ասկե գրուպ» ամրանների արտադրության նոր գործարան: Հայաստանի կառավարության որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելուն։«Ասկե գրուպը» կատարում է մոտ 7,87 մլրդ դրամի ներդրում և մտադիր է արտադրության վերազինումն ավարտել 2013 թվականին` ստեղծելով մոտ 300 նոր աշխատատեղ։
Ինչպես լրագրողներին հաղորդել է «Ասկե գրուպի» տնօրենների խորհրդի անդամ Վահան Հարությունյանը, «Simens VAI» ընկերության հետ կնքած համաձայնագրի շրջանակներում, ընկերությունը ձեռք է բերելու նոր սարքավորումներ:
Ընկերության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ներքին շուկայում պահանջարկը կազմում է մոտ 50 000 տոննա, իսկ «Ասկե գրուպի» արտադրական հզորությունը 125 000 տոննա է: «2013-ին մենք կկարողանանք ամբողջովին ապահովել ներքին շուկան»,-ընդգծել է նա: Ինչ վերաբերում է արտադրանքի որակին և գնին, ապա այն կարող է «մրցակցել ԱՊՀ տարածքում լավագույն բելառուսական ամրանների հետ»:






