AM
17 Հուլիս 2012 - 13:28 AMT

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների գները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 16.07.12թ.-22.07.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, ՈՍԿԻ` գնման գին` 19260.95 (-605.97), բացթողնման գին` 20935,81(-658.67), ԱՐԾԱԹ` գնման գին` 331.63 (-12.71), բացթողնման գին` 360.47 (-13.81), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17407.61 (-749.17), բացթողնման գին` 18921.32 (-814.31), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7057.04 (-222.62), բացթողման գին` 7670.70 (-241.97):