AM
17 Հուլիս 2012 - 14:38 AMT

Բեն Բեռնանկեն մտահոգված է գործազրկության մակարդակով ԱՄՆ-ում

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը՝ ԴՊՀ-ն, մտահոգված է գործազրկության մակարդակով ԱՄՆ-ում և պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել տնտեսության խթանման համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն:

Նա խոստովանել է, որ տնտեսության աճի տեմպերը դանդաղում են վարկերի անմատչելիության, Եվրոպայում շարունակվող ճգնաժամի և ԱՄՆ բյուջետային քաղաքականության անորոշության պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն: